մենք սիրում ենք

Ակունքը

Մեր Ակունքը

Ակունք գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, հարավից հարում է Վարդենիս քաղաքին և Գավառ մարզկենտրոնից հեռու է 86 կմ։ Բազմաթիվ սառնորակ աղբյուրներով հայտնի գյուղն անվանվել է նաև Ականք և Ակներ։

Իբրև բնակատեղի՝ գյուղը հայտնի է վաղուց։ Նրա տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան բնակավայր, մ․թ․ա․ 6-4-րդ դդ․ թվագրվող ամրոց, կիկլոպյան ամրոցների հետքեր, դամբարաններ։ Մ․թ․ա․ 6-մ․թ․ 3-րդ դարերի բնակատեղի է համարվում Կլոր դար կոչվող վայրը։

Գյուղը առանձնանում է ոչ միայն իր գեղատեսիլ վայրերով, այլև իր ժողովրդի տոկունությամբ և հայրենասիրությամբ․ պատմության ընթացքում գյուղը դիմակայել է ժամանակի փորձություններին: Ըստ առկա տվյալների` 1873 թվականից ի վեր բնակեցված է հայերով։ Գյուղի այսօրվա բնակիչները ժառանգներն են 1828-30 թթ․ Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառի Ղարաքենդ գյուղից Արևելյան Հայաստան ներգաղթածների, որոնք բնակություն հաստատեցին Գավառի տարածաշրջանի Կարմիրգյուղ գյուղում։ Սակայն մի քանի ընտանիք շարունակում է ճանապարհը և մի ջրառատ-ձկնաշատ վայրում հիմնում նոր բնակավայր, որը 1935 թ․ վերանվանվում է Ակունք։

Ակունքը մասնակցել է Հայրենական պատերազմին, տվել է 106 զոհ։ Բազմաթիվ ակունքցիներ Արցախյան հերոսամարտերի մասնակիցներ են:

2020 թ-ի 44 օրյա պատերազմից հետո գյուղը դարձել է սահմանապահ։ Այս հանգամանքը Ակունքի բնակիչներին նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում, սակայն ինչպես գյուղի ողջ պատմության ընթացքում, այնպես էլ հիմա, մարդիկ իրենց միասնականության շնորհիվ դիմակայում են և շենացնում են երբեմնի բնակավայրը։

Scroll to Top