Ծրագրի մասին

Թշնամու հետ սահմանից ընդամենը 5 կմ հեռավորության վրա նախատեսվում է կառուցել եկեղեցական համալիր՝ բաղկացած 2 փոքր եկեղեցիներից և մեկ գլխավոր եկեղեցուց։ Այստեղ կառուցվելու է նաև հանդիսասրահ, որի պատերի ներսում երեխաները կսովորեն հոգևոր երաժշտություն, կուսումնասիրեն հայոց պատմություն, կստանան պրակտիկ գիտելիքներ՝ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար հարազատ գյուղում։ Այն կլինի մխիթարության, ոգեշնչման և կրթության վայր։ Սրբավայր, որը կապելու է անցյալն ու ապագան։ Համալիրը ավելին է, քան պարզապես աղյուսներն ու շաղախը, դա խոստում է հաջորդ սերնդին, որ հայ ազգը ապրում է և ապրելու է իր մայր հողի վրա։ Իր հավատքի և կրթվելու շնորհիվ անդադար հզորանալու է:
